Բաժիններ՝

2016 թվականի բյուջեով՝ կրթության բնագավառի ծախսերը աճել են 5.1%-ով

2016 թ. պետական բյուջեի նախագծով կրթության բնագավառի ծախսերը կազմում են 131 մլրդ 939.4 մլն դրամ, որը 2015 թ. համեմատ աճել է 5.1%-ով: Գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 14 մլրդ 313.8 մլն դրամ:

Ինչպես այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ կրթության ոլորտի ծախսերի հիմնական մասը կուղղվի հանրակրթության ոլորտին՝ 76 մլրդ 702.4 մլն դրամ, ներառական կրթությանը՝ 3 մլրդ 108.2 մլն դրամ, հատուկ կրթության և մասնագիտացված հանրակրթական ուսուցմանը՝ 5 մլրդ 659.6 մլն դրամ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս