«Մի քիչ զգուշություն ենք ցուցաբերել, բերել ենք այն ծրագրերը, որոնք 100%-ով հաստատվել են»»

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիրը հաջորդ տարի կշարունակվի: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տարածաշրջանայն զարգացումների համատեքստում կարևորեց նախագծի իրականացումը: Նա ներկայացրեց, որ ԱԶԲ կողմից տրանշ 2-ով կշարունակվի Աշտարակ-Թալին 41.9 կմ հատվածի վերակառուցումը և ներկայումս երկշարք ճանապարհի լայնացումը մինչև քառաշարք ճանապարհի:

2016թ. ծրագրված է 6 մլրդ 485.03 մլն դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 5 մլրդ 877.6 մլն դրամ, համաֆինանսավորում` 607.4 մլն դրամ: Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող տրանշ 3-ով Թալին-Գյումրի հատվածի կառուցման համար ծրագրված է 1 մլրդ 671.9 մլն դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 1 մլրդ 530.7 մլն դրամ, համաֆինանսավորում` 141.2 մլն դրամ: Եվրասիական զարգացման բանկի կողմից Քաջարան-Ագարակ հատվածի համար 2016թ. ծրագրված է 2 մլրդ 121.1 մլն դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 1 մլդ 945.2 մլն դրամ, համաֆինանսավորում` 175.9 մլն դրամ, իսկ  Եվրոպական ներդրումային բանկի կողմից նախատեսվում է 1 մլրդ 494.8 մլն դրամ, այդ թվում դրամաշնորհային միջոցներ` 1 մլրդ 245.7 մլն դրամ, համաֆինանսավորում` 249.1 մլն դրամ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ մրցույթները դեռևս չեն իրականացրել, եթե հասցնեն մինչև գարուն ավարտել, այդ թվերը կրկնապատկվելու և եռապատկվելու են. «Այստեղ մենք մի քիչ զգուշություն ենք ցուցաբերել, բերել ենք այն ծրագրերը, որոնք 100%-ով հաստատվել են»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս