2016թ. բյուջեով ի՞նչ է նախատեսվում աղետի գոտում

Գյումրիում երկրաշարժից տուժած 230 ընտանիքներ այս տարվա բնակարաններով ապահովվածության ծրագրի առաջին փուլով ստացել են բնակարաններ, նույնքան ընտանիքներ էլ երկրորդ փուլով առաջիկա 2 շաբաթվա մեջ կստանան: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հարցադրմանը, թե հաջորդ տարի ի՞նչ է նախատեսվում աղետի գոտում բնակարանաշինության գծով:

Ն.Սարգսյանի խոսքով՝ դրանով Գյումրիում կավարտեն ծրագիրը, իսկ գյուղական համայնքներում դեռ կշարունակվի, մասնավորապես՝ Ախուրյանում 33 ընտանիքներ կստանան բնակարաններ, գյուղական բանակավայրերում ևս 170 ընտանիքների հարցը կլուծվի մինչև 2017թ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30