«Ձեզ հնարավորություն էր տրված մի փոքր ավելացնել վստահությունը, բայց հրաժարվեցիք». Արամ Մանուկյանը՝ իշխանություններին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ երկու դիտորդական կազմակերպության պահանջները ՀՀ իշխանությունները չեն կատարել:

Ըստ նրա՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը պահանջել է ավելացնել քաղաքացիների վտահությունը և չօգտագործել վարչական լծակները, և այս երկու դիտողություններն էլ մերժվել են, վստահությունն իջել է, նաև՝ ՀՀ իշխանությունները կոպիտ ոտնահարել են միջազգային կազմակերպության առաջարկը՝ նախարարներին, մարզպետներին և մյուս պաշտոնյաներին չընդգրկել քարոզարշավում:

Վենետիկի հանձնաժողովը, ըստ Ա.Մանուկյանի, մերժում է ընտրություներից առաջ խաղի կանոնները փոխելը և 20 օր առաջ քննարկում անել, թե ինչպես պետք է անցկացվի հանրաքվեն, այլ նվազագույնը 6 ամիս են պահանջում: Մինչդեռ, նշեց Ա.Մանուկյանը, ՀՀ իշխանությունները հանրաքվեն անց են կացնում Վենետիկին հակասող դրույթով. «Ձեզ հնարավորություն էր տրված մի փոքր ավելացնել վստահությունը, բարձրացնել այն, ավելացնել գործիքները, բայց հրաժարվեցիք: Լինելով շտաբի անդամ ու նախարար՝ հաղորդում է վարում, դա խախտում է»:

Ըստ Ա.Մանուկյանի՝ հանրաքվեից հետո միջազգային կառույցները ևս կհայտարարեն, որ ՀՀ ընտրությունները լեգիտիմ չեն և ոչ լեգիտիմության կնիքի համար մեղավոր կլինի իշխանությունը:

Տեսանյութեր

Լրահոս