Արդյոք պետբյուջեց վճարվող աշխատողներին սոցփաթեթից օգտվելու հնարավորություն կտրվի՞
2016 թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 86 մլրդ 125.6 մլն դրամ, որը 2015 թ. հատկացումներից ավելի է 2.1 %-ով: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու
ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հետաքրքրվեց, թե առողջապահության ոլորտի պետբյուջեց վճարվող աշխատողներին սոցփաթեթից օգտվելու հնարավորություն տալը քննարկվո՞ւմ է արդյոք: Պ.Սաֆարյանը նշեց, որ հարցը պարբերաբար քննարկվում է:
«Ավելի ընդլայնվելու է սոցիալական փաթեթը, որովհետև այն հաջողված ծրագիր է: Մի սահմանափակում կա միայն՝ ֆինանսական ռեսուրսների սղությունը»,- ասաց Պ.Սաֆարյանը՝ նշելով, որ հաջորդ տարի լրացուցիչ միջոցներ չեն կարողացել ունենալ, որ ընդլայնեն սոցփաթեթի ծավալը: