Բաժիններ՝

ՀԷՑ-ը ՀԷԿ-ին վճարել է չարտադրված էլեկտրաէներգիայի դիմաց. ՀԾԿՀ-ն կտուգանի

Ռուսաստանի քաղաքացիներ Աշոտ Հակոբյանին և Աննա Գաբրիելյանին պատկանող «ՍԻՐԱՐՓԻ» փոքր հիդրոէլեկտրակայանը 2012-2015 թվականների ընթացքում պարբերաբար գերազանցվել է Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված դրվածքային հզորությունը, իսկ որոշ դեպքերում այն գերազանցվել է մի քանի տասնյակ անգամ: ՀԾԿՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել ու պարզել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Հաշվարկային կենտրոն» և ՀԷԿ-ը շահագործող «ՍԻՐԱՐՓԻ ԱՀ» ընկերությունների միջև ստորագրվել է եռակողմ ակտ՝ վերահաշվառված էլեկտրական էներգիայի վերաբերյալ, որի համաձայն` վերահաշվարկման ենթակա էլեկտրաէներգիայի քանակությունը կազմել է 3 մլն 810 հազար 188 կՎտժ:

ՀԾԿՀ իրականացրած վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգում գրանցված կայանի դրվածքային հզորության մի քանի տասնյակ անգամ գերազանցումը առևտրային հաշվառքի սարքի սխալ ցուցմունքի արդյունք է և չի համապատասխանել կայանում փաստացի արտադրված էլեկտրական էներգիայի քանակությանը, ինչի հետևանքով վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ եռակողմ ակտում էլեկտրական էներգիայի քանակության մեծությունները սխալ են գրացվել, իսկ սարքերի համար պատասխանատու են ՀԷՑ-ը և «Հաշվարկային կենտրոնը»:

ՀԾԿՀ-ն մտադիր է առաջիկա նիստում՝ նոյեմբերի 11-ին ՀԷՑ-ին և «Հաշվարկային կենտրոն ՓԲԸ-ին տուգանել 5-ական մլն դրամ գումարի չափով, իսկ «ՍԻՐԱՐՓԻ ԱՀ» ընկերությանը՝ կայանի առևտրային հաշվառքի սարքի սխալանքի արդյունքում հավելագրված էլեկտրաէներգիայի քանակության համար վճարված գումարը վերադարձնել ու դա հավաստող համապատասխան փաստաթուղթը մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը ներկայացնել հանձնաժողով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս