
Աշոտյանը պատրաստ է անվճար աշխատել

Այսօրվանից Հանրային հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի նոր հաղորդաշար՝ «Եռանկյունի», որը կվարի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աշոտյանն անկեղծացավ, որ չի դիմացել գայթակղությանը՝ հարցերի պատասխան տալու փոխարեն լինել տանուտեր:
Ա.Աշոտյանը խոստացավ անկաշկանդ հարցադրումներ հնչեցնել քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին: Թե որքա՞ն աշխատավարձ է ստանալու հաղորդավար Ա.Աշոտյանը, առայժմ գաղտնիք է: Հարցը դեռ չի քննարկվել, թեև Աշոտյանը վստահեցրեց, թե պատրաստ է նույնիսկ անվճար աշխատել: