Լ. Զուրաբյանը նախկինում արված ընտրակեղծիքների մեջ մեղադրեց ներկայիս իշխանության ներկայացուցիչներին

«Դուք ոչ միայն ընտրակեղծարար եք, այլ դուք նաև պատմության կեղծարար եք»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անունից հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

Նա խորհուրդ տվեց կարդալ պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանի հեղինակած և մի քանի օր առաջ հրատարակված «Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը 1988-98թթ.» գիրքը, որի վրա պատկերված է Ղարաբաղ կոմիտեն, որը մեծագույն գործ է արել ՀՀ համար, իսկ այսօր բացարձակապես անտեսված է մեր պատմության գրքերում: Լ.Զուրաբյանի խոսքով՝ այդ գիրքը ներկայացնում է պատմության կեղծումը պատմության դասագրքերում:

Զուրաբյանը հայտարարեց, որ հեռու է այն մտքից, որ 90-ականներին ընտրակեղծիքներ չեն եղել, բայց կարևորեց ընտրակեղծիքների չափը՝ հնարավո՞ր է իշխանափոխություն լինի, թե՞ ոչ: Զուրաբյանը նախկինում ընտրակեղծիքների մեջ մեղադրեց ներկայիս իշխանության ներկայացուցիչներին:

«Դուք զբաղված եք կեղտոտ քաղաքական պրոպագանդայով»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս