Հայաստանը կարո՞ղ է դառնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր
Հայաստանն էլեկտրաէներգիայի արտահանման 2 ուղղություն ունի՝ դեպի Հարավ՝ Իրան, և դեպի Հյուսիս: Ինչպես այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը, դեպի Իրան 220 կվտ հզորությամբ գիծ ունենք, իսկ դեպի Հյուսիս՝ 1 նորմալ գիծ՝ ռեալ 180 մգվտ հզորությամբ:
«Սրանք շատ փոքր թվեր են, որպեսզի Հայաստանն ընդունվի էներգետիկ առումով արտահանող երկիր»,- ասաց Լ.Շահվերդյանը:
Ըստ նրա՝ իրականացվում է 2 ծրագիր՝ Իրան-Հայաստան 280 կմ երկարությամբ բարձրավոլտ գծի 400 կվտ «գաբարիտի» օդային գծի կառուցում, Նորավան ենթակայանի կառուցում և արդյունքում կունենանք Հայաստան-Իրան 1000-1400 մգվտ հզորությամբ գիծ: Փոխնախարարը նշեց, որ այդ ենթակայանը պետք է լինի Դդմաշենի ենթակայանը, որը պետք է կառուցվի: Նրա խոսքով՝ ծրագրի արժեքը 105.2 մլն եվրո է: