Բաժիններ՝

«Դուք դրել, ինձնից էդ հիմնարկով գումար եք ուզում, ինչի՞». Վարդան Այվազյանը՝ Գագիկ Բեգլարյանին

«Ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հաջորդ տարվա բյուջեից կհատկացվի 349.9 մլն դրամ սուբսիդիա` 2015 թ. 588.4 մլն դրամի դիմաց: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ թե՛ բեռնափոխադրումների և թե՛ ուղևորփոխադրումների ծավալը նվազում է, սակայն ՀԿԵ-ի հետ պայմանագրով ֆիքսված ծավալ է սահմանված, և ըստ դրա են աշխատում:

«Պետբյուջեով գումար ենք տալիս, ես ուզում եմ իմանամ՝ ինչի՞ ենք տալիս: Ինչի՞ է էս տարի ավելացել երկաթուղու սուբսիդավորումը: Գինը բարձրացել է, մենք դա պետք է  փոխհատուցենք»,- հարցրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նա հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ վիճակում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը: Նրա խոսքով՝ կա կազմակերպություն, որ զբաղվում է Իրան-Հայաստան երկաթուղային շինարարության ծրագրերի պահպանման հարցով և նրանց հատկացվող գումարն ավելանում է. «Դուք դրել, ինձնից էդ հիմնարկով գումար եք ուզում: Ինչի՞»:

Գ.Բեգլարյանը հայտարարեց, որ Իրան-Հայաստան երկաթուղու հետ կապված կոնկրետ ոչինչ դեռ չկա: Նա պարզաբանեց, որ որոշակի գումար տալիս են, քանի որ տվյալ ընկերությունը զբաղվում է նախնական պայմանավորվածությունների շուրջ ձեռք բերված աշխատանքների համակարգմամբ. «Դրա անհրաժեշտությունը իրականում շատ կարևոր է, որ լինի ու համատեղվի»:

ՀԿԵ-ի սուբսիդավորման վերաբերյալ Գ.Բեգլարյանը նշեց, որ դա ֆիքսվել է կոնցենսիոն պայմանագրով. «Պայմանագիրը կնքվել է 2008թ. և մենք օրենքի տառով վճարումները կատարում ենք ըստ պայմանագրի: Մենք միշտ միջամտում ենք, որ գները ըստ ուզածի չբարձրացնեն, այս տարի նաև աուդիտ է իրականացվել այդ կազմակերպությունում: Աշխատանքներն ընթանում են շատ լավ»:

«Իրականում էնտեղ խայտառակ վիճակ է թե՛ ուղևորափոխադրումների, թե՛ բեռնափոխադրումների գծով, 5 անգամ գները թանկ են տարածաշրջանի հաեմատ»,- չհամաձայնեց Վ.Այվազյանը՝ հավելելով, որ նախարարությունը նոր-նոր սկսկել է զբաղվել ՀԿԵ-ով, իսկ ՌԴ-ում նույն ЖД-ն ավելի էժան է փոխադրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս