«Բոլոր քարոզարշավներում առաջատարը, շոգեքարշը Սերժ Սարգսյանն է եղել». Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀԿ նախընտրական կենտրոնական շտաբի անդամ է և նախորդ ընտրություններում միշտ աշխատել է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Աշոտյանն իր աշխատանքը որակեց որպես «մտավոր»:

Թե ինչպե՞ս է խուսափելու վարչական ռեսուրսի օգտագործումից, Ա.Աշոտյանը հայտարարեց, թե նման մեկ օրինակ չի կարող լինել: Նա խոստացավ իրավական գնահատականի արժանացնել երկու ճամբարների այն ներկայացուցիչների գործողությունները, որոնք կխանգարեն կրթական գործընթացներին:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները չեն ուզում բացահայտել, թե Սերժ Սարգսյանը քարոզարշավին մասնակցելու է, թե ոչ գուցե այն մտավախությամբ, որ  ավելի շատ կվնասի՞, Ա.Աշոտյանը հայտարարեց, թե նախագան իր ուսերին է վերցրել 2007-ի, 2008-ի, 2012-ի, 2013-ի քարոզարշավները ու, թեև թիմով, բայց առաջատարը, շոգեքարշն ինքն է եղել քարոզարշավի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30