Քանի՞ ուսանող է մասնակցել ապրիլի ռազմական գործողություններին, և արդյոք նրանց վարձավճարների խնդիրները լուծվելո՞ւ են: Այս հարցերն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ուղղեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
«Եթե գյուղն ունի հեռանկար և պետք է պահպանվի, ուրեմն՝ գյուղը պետք է դպրոց ունենա: Եթե այնպես է, որ բնակավայրը հեշտ հաղորդակցվում է մյուս բնակավայրերի հետ, կարելի է գնալ կենտրոնացման»,- այսօր ԱԺ հանձնաժողովներում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանա հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` պատասխանելով Մնացական Մնացականյանի հարցին, թե մարզերում փոքր դպրոցների կենտրոնացման հարցն ինչպե՞ս լուծվելու:
«Գիտեք` 2 տեսակի բան կա: Երբեմն մարդկանց թվում է, թե դա կախված է մարդուց, այսինքն` ինչպիսին է վարչապետը: Բայց այնպես չէր, որ նախկին վարչապետը բոլորին կոչ էր անում անխնա վարվել ռեսուրսների հետ, այդպիսի բան չկա»:
2017 թ. պետական բյուջեի նախագծով կրթության բնագավառի ծախսերը նախատեսված է 128 մլրդ 539.8 մլն դրամ՝ 23.5 մլն դրամով կամ 0.02 %-ով պակաս, քան 2016թ.: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովներում շարունակվող բյուջետային քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Եթե դա առաջացել է որոշակի թյուրիմացություն, ապա դրա համար հայցում եմ և’ Ձեր ներողամտությունը, և’ լրագրողների, և’ հանրության: Ես նման բան չեմ ուզել ասել և նկատի չեմ ունեցել»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ անկախ բանավոր քննարկումներից, ներկայացված է կառավարության պաշտոնական փաստաթուղթը` 2017թ. բյուջեի նախագիծը, որում այդ ամենն արձանագրված է:
«Երբ ֆիննը հիվանդանում է, չեն ասում` քիչ ծխեիր, բուժում են: Հայաստանում էլ մարդիկ հիվանդանում են, պետք է բուժել: Համակարգը խայտառակ վիճակում է: Աստված չանի, մարդ հիվանդանա, ոչ բոլորն են կարողանում գնալ Գերմանիա: Սա այլանդակ համակարգ է: Մարդիկ հիվանդանում են, չեն իմանում՝ ինչ անել»,- հակադարձեց Վ. Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ պետությունը նրա համար է, որ լուծի խնդիրնեը, ոչ թե հիվանդանոցներում դեղերն էլ դրսից բերել տան, քանի որ «մերը լավը չի»:
«Քանի դեռ անցյալը բացահայտված չէ, ներկան հուսադրող չէ,- չհամաձայնեց Լ.Սարգսյանը,- Ընդամենը, քանի որ նախկին նախարարը դիմել է Դատախազություն, Դուք էլ նրա իրավահաջորդն եք, տեղեկանք պահանջեք Դատախազությունից, թե ինչ է արվել այդ ուղղությամբ»:
Հաջորդ տարի առողջապահության բնագավառի ծախսերը կկազմեն 85 մլրդ 772.9 մլն դրամ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի բնորոշած «կոշտ բյուջեի» նախագծով նախատեսվում է 2016-ի համեմատ ծախսերը կրճատել 13 մլրդ դրամով։ Շա՞տ է սա, թե՞ քիչ` դժվար է ասել։ Առավել կարևոր հարց է` որքանո՞վ են այդ ծախսերն արդյունավետ։
Ապրիլյան քառօրյա պատերազմը, բնականաբար, չէր կարող չազդել նոր Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում շեշտադրումների վրա: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի հարցին, թե արդյոք ապրիլյան դեպքերից հետո նոր ձևակերպումներ, նոր շեշտադրումներ եղե՞լ են Ղարաբաղյան հարցում:
«Իրանում մեզ ասել են` եկեք 10 լումայի չխոսենք, 1 լումայի գործ անենք, այլ հակառակը»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ անկեղծացավ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` թվարկելով Իրանի հետ համագործակցության ծրագրերն ու առկա նախագծերը:
Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ՀՀ արտգործնախարարությունը չարձագանքեց Սերգեյ Մարկովի հարցազրույցին, որում նա հայտարարել էր, թե ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթը պատրաստ էր, դրանում ԼՂ-ին լայն ինքնավարություն էր տրվում Ադրբեջանի կազմում, բայց վերջին պահին այն չստորագրվեց:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ 2015թ. Հայաստանը վավերացրել է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման համաձայնագիրը, բայց գործընթացն ավելի բարդացել է և նվաստացուցիչ դարձել, գործն ընդունելիս 17 հազար դրամ են գանձում, մասնավորապես` Զոհրաբյանի ընտանիքի անդամներից 30 հազար դրամ են գանձել` Հունաստանի վիզա տրամադրելու համար:
«Կներեք, Մաքսային միության խերը չենք տեսել, հույս ունենք, որ կտեսնենք, բայց ԵՄ-ի հետ հարաբերությունների տնտեսական բաղադրիչում, ցավոք, շատ բան կորցնում ենք»,- ասաց Ն. Զոհրաբյանը` հետաքրքրվելով, թե ի՞նչ ծավալով է լինելու ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի տնտեսական մասը:
«Ի՞նչ է անում Արտգործնախարարությունը, ի՞նչ եք անում այս դաշտում, որ Հայաստանը դառնա գրավիչ երկիր: Հայաստանն այս տարածաշրջանում անկլավ է,- ասաց Ա.Մանուկյանը` հավելելով, որ բոլոր հարևաններն իրար հետ հեռանկարային զարգացման ծրագրեր են իրականացնում, Իրանն այսօր շատ ավելի երկարաժամկետ ու ռազմավարական ծրագրեր է կազմում Ադրբեջանի հետ,- Որտե՞ղ է մեր ռազմավարությունը, որ Հայաստանը դառնում է տարածաշրջանային քաղաքական սուբյեկտ»:
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծում եվրոպական ինտեգրման նպատակով հատկացումների շուրջ քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ԵՄ-ի հետ առևտրային GPS+ ռեժիմից Հայաստանը որքա՞ն է օգտվել:
«Բյուջեի նախագծի քննարկումների այս գրաֆիկը մեկ ամիս առաջ կար, ինչո՞ւ նախարարը չի կարողացել ծրագրել, որ այստեղ ներկա լիներ: Սա առնվազն վերաբերմունք է»,- այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հաջորդ տարվա բյուջեի նախագծում առանձնացված ծրագրեր չկան, որոնք ուղղակիորեն ֆինանսական ցուցանիշներ կբացահայտեին` կապված եվրոինտեգրման հետ: Այս մասին այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Նա նշեց, որ ՄԻՊ-ը զբաղվելու է և արդեն իսկ բավականին աշխատանք է կատարել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարցերով, որոնց առումով շատ մտահոգ են. «Ուզում ենք կանխարգելիչ բնույթի միջոցառումներ իրականացնել»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ՊՊԾ գնդի դեպքերից հետո քանի՞ դեպքում է խափանման միջոցը կալանքն ընտրվել և ի՞նչ վիճակագրություն կա: Նա նշեց, որ բացարձակ անարդար էր ցույցերի հետ կապված կալանավորելը: Ն.Զոհրաբյանի խոսքով` նաև Թաթոյանի միջամտությամբ քրեական գործ էր հարուցվել, Դավիթաշենի ոստիկանությունում Դավիթ Սանասարյանի և մյուս ակտիվիստներին փորձել էին նվաստացնել` կարգադրելով կոշիկ լիզել:
ՄԻԵԴ-ի վճիռների միտումների մասին Արման Թաթոյանը դժվարացավ խոսել, բայց մտահոգություն հայտնեց. «Համեմատական կարգով մեր երկիրը վերջին տեղում չէ, բայց խախտումերը շատ են` ազատումների, վատ վերաբերմունքի, արդար դատաքաննության հետ կապված: Դրա համար պետք է այստեղ ուժեղացվի ՄԻԵԴ վճիռների սուբսիդիալ դերը: Եթե համակարգային լուծումներ չանենք, անընդհատ այդ խախտումները լինելու են, բյուջեի գումարները գնալու են»:
«Կարիքն, ինչպես մնացածի դեպքում, գերազանցում է տրամադրված միջոցները, բայց մենք ունենք որոշակի սահմանափակումներ, որոնցով պետք է առաջ շարժվենք»։
«Մաքրման աշխատանքները շարունակվում են, և մտադիր ենք ավելի ընդլայնել: Այս տեմպերով առնվազն մի 15 տարի էլ պետք է մաքրվի: Մինչդեռ էականորեն էժան է, որ մինչև ջուրը ծածկի՝ մաքրենք նաև փայտանյութի օգտագործման տեսանկյունից»:
«Այս պահին ինձ ուրախացնում է, որ գազի գինը նվազել է, մնացածը չի հետաքրքրում: Տեղյակ չեմ, թե ինչի հաշվին է»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե ջերմոցային տնտեսությունների համար գազի գնի 17%-ով իջեցումը որտեղի՞ց է` սուբսիդիա՞ է:
«Ամենակարևորը ֆերմերների գաղափարախոսությունն է. այսօր ֆերմերը պատրաստ չի կոոպերացվելու: Օրենքը կարող ենք գրել, բայց եթե ֆերմերը պատրաստ չի կոոպերացվելու, ինչ օրենք էլ գրենք՝ չի օգնի»,- ասաց Ի. Առաքելյանը` նշելով, որ ամեն դեպքում պետք է կոոպերացիայի մասին օրենքը գրեն` ֆիքսելով պետական աջակցության ուղղությունները` տեխնիկայի տրամադրում, վարկեր և այլն:
Հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար հաջորդ տարի կհատկացվի 2.1 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ՝ 650 մլն դրամով պակաս:
«Բյուջեում բոլոր ծախսերը չէ, որ կարողացել ենք ներառել: Իդեալը շատ ավելի հեռու է, քան մենք կարողացել ենք ունենալ մեր բյուջետային հատկացումներում»,- այսօր ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով գյուղատնտեսության, բնապահպանության ու ջրային տնտեսության ոլորտների նախատեսվող հատկացումները:
Հայաստանում աշխատողների թիվը շարունակաբար պակասում է, իսկ կենսաթոշակառուներինը` մեծանում:
«Նախորդ ժամանակաշրջանում 10% նվազագույն եկամտաբերութամբ աշխատել են ֆոնդերը: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտնելու համակարգ և իր անհատական հաշիվները ստուգելու»,- ասաց Ա.Ասատրյան:
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «փայլուն» նախաձեռնությունը` 18 հազար դրամ գործազրկության նպաստի վերացումը, որ այդ գումարով իբր գործազուրկները կուսուցանվեն և կապահովվեն աշխատանքով, ի՞նչ արդյունք կա, քանի՞ մարդ է անցել այդ ուսուցողական ծրագրերը և տեղավորվել աշխատանքի: