«Այսօր ֆերմերը պատրաստ չի կոոպերացվելու». Իգնատի Առաքելյան

Գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի մակարդակը չի բավարարում ոլորտի նախարար Իգնատի Առաքելյանին:

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նախարարը հայտարարեց, որ հասարակական խորհրդում հարցը քննարկվել է, խնդիրներ կան օրենքում:

«Ամենակարևորը ֆերմերների գաղափարախոսությունն է. այսօր  ֆերմերը պատրաստ չի կոոպերացվելու: Օրենքը կարող ենք գրել, բայց եթե ֆերմերը պատրաստ չի կոոպերացվելու, ինչ օրենք էլ գրենք՝ չի օգնի»,- ասաց Ի. Առաքելյանը` նշելով, որ ամեն դեպքում պետք է կոոպերացիայի մասին օրենքը գրեն` ֆիքսելով պետական աջակցության ուղղությունները` տեխնիկայի տրամադրում, վարկեր և այլն:

«Բայց ամենակարևորը, որ ֆերմերները ոչ թե իրար դեմ, այլ իրար հետ աշխատեն»,- նկատեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930