Բաժիններ՝

«ԵՄ-ի հետ GPS+ ռեժիմից Հայաստանը որքա՞ն է օգտվել». Հրանտ Բագրատյան

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծում եվրոպական ինտեգրման նպատակով հատկացումների շուրջ քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ԵՄ-ի հետ առևտրային GPS+ ռեժիմից Հայաստանը որքա՞ն է օգտվել:

«Եթե օգտվել ենք, խնդիր ունենք, որովհետև վաղը-մյուս օրը չպետք է օգտվենք»,- նկատեց Հ.Բագրատյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը տեղեկացրեց, որ առևտրային այդ ռեժիմի համակարգը Հայաստանին տրվել է նորացված վիճակով, 2014թ.-ից` 10 տարով: Ըստ նրա` ԵՄ-ն պարբերաբար անդրադառնում է դրա գնահատմանը և երկրի պարտավորությունների կատարմանը, դրա հիման վրա ընդունվում են ներքին որոշումներ համակարգն իր բնականոն հունով առաջ տանելու կամ փոփոխություններ մտցնելու համար: Փոխնախարարի խոսքով` ՀՀ-ն արդեն երկու անգամ զեկույց է ներկայացրել, վերջինը` այս տարվա սեպտեմբերի 15-ին:
«Աշխատանքները բնականոն ընթանում են: Համակարգը գործում է, դադարեցված չի, և դադարեցման հիմքեր չկան: Ներկա փուլում ես որևէ մտավախություն չեմ տեսնում»,- ասաց Գ. Մելքոնյանը:

Նա նշեց, որ խոսքը 27 միջազգային կոնվենցիաների մասին է, որոնք երկիրը պետք է ընդունի և իրականացնի. «ՀՀ օգտագործման գործակիցն ամենաբարձրերից մեկն է: Համակարգից օգտվում է 10 երկիր աշխարհում, տարածաշրջանում ՀՀ-ն միակն է: 600 ապրանք սերտիֆիկատ ունենալու դեպքում ԵՄ արտահանվում է առանց խոչընդոտների, առանց մաքսատուրքերի: Սա շատ դրական պատկեր է ստեղծում Հայաստանում արտադրություն հիմնելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս