«Անիմաստ միլիոններ, միլիարդներ են ծախսվում, որ չի էլ աշխատում, և դա կոռուպցիոն բնույթ ունի». ՀՀԿ-ական պատգամավոր

Հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար հաջորդ տարի կհատկացվի 2.1 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ՝ 650 մլն դրամով պակաս:

Ինչպես այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պարարտանյութերի և դիզվառելիքի համար հատկացվող գումարի չափը նվազել է տենդերի շնորհիվ, ծավալները չեն փոխվել:

«Բայց մեխանիզմը լավը չի, քննարկվում է մեխանիզմի փոփոխության հարցը, ուղղակի սեղմ ժամկետներից ելնելով՝ չենք կարող մեխանիզմ ներկայացնել: Այսօր  մենք պարարտանյութը և դիզվառելիքը տրամադրում ենք, բայց, իմ կարծիքով, սուբսիդավորումը պետք է ուղղվի բիզնեսի զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Հենց պատրաստ լինենք` կներկայացնենք»,- ասաց նախարարը:

Ի.Առաքելյանը համաձայնեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի դիտարկմանը, որ անիմաստ միլիոններ, միլիարդներ են ծախսվում, որը չի էլ աշխատում, և դա կոռուպցիոն բնույթ ունի:

«Պետք է մեխանիզմները մշակենք, նոր մեխանիզմներ առաջարկենք»,- կրկնեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս