Բաժիններ՝

Դատական համակարգը չի սպասարկում քաղաքացիների շահը. Ի՞նչ լիազորություններ ունի ՄԻՊ-ը

Դատական համակարգը չի սպասարկում քաղաքացիների շահը, վեճերը տևում են ամիսներ, տարիներ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` հարցադրում անելով, թե ինչպե՞ս է հաշվի առնվում դատական համակարգոմ ՄԻՊ վերաբերմունքը: Մ.Մելքումյանը նաև հետաքրքրվեց, թե ՄԻԵԴ վճիռներով ՀՀ-ն 400-500 հազար եվրոյի տուգանքներ պետք է վճարի, որքա՞ն է աճելու այդ թիվը, նաև` բիզնես օբուդսմենի կարիք կա՞ մեր երկրում:

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց, որ ինքն իրավունք չունի միջամտել դատական վարույթին և իրավունք չունի պարզաբանումներ պահանջել դատարաններից, բայց դա չի նշանակում, որ ՄԻՊ-ը չունի որևէ առնչություն, այն կարող է խորհրդատվական նախաձեռնություններ անել, կարգապահական վարույթների վերաբերալ դիտարկումներ և դատական նիստերի մոնիթորինգ, ՄԻՊ-ում գործում է թեժ գիծ, ներդրվելու են արագ արձագանքնման սարքեր: Ըստ նրա` շատ հարցեր լուծվում են արագ արձագանքման այցերի միջոցով:

ՄԻԵԴ-ի վճիռների միտումների մասին Արման Թաթոյանը դժվարացավ խոսել, բայց մտահոգություն հայտնեց. «Համեմատական կարգով մեր երկիրը վերջին տեղում չէ, բայց խախտումերը շատ են` ազատումների, վատ վերաբերմունքի, արդար դատաքաննության հետ կապված: Դրա համար պետք է այստեղ ուժեղացվի ՄԻԵԴ վճիռների սուբսիդիալ դերը: Եթե համակարգային լուծումներ չանենք, անընդհատ այդ խախտումները լինելու են, բյուջեի գումարները գնալու են»:

Բիզնես օմբուդսմենի հետ կապված Ա.Թաթոյանը նշեց, որ ՀՀ-ում օրենքներն են այդպիսին, որ այլ պաշտպան չի կարող լինել, նաև Վենետիկի հանձնաժողովն է կարծում, որ ավելի ճիշտ է պետությունն իր ռեսուրսներն ուղղի ՄԻՊ կայացմանը, քան նոր օմբուդսմեն ստեղծի:

Կարդացեք նաև

Մ.Մելքումյանը նկատեց, որ, օրինակ, ՊԵԿ նախագահն իր նշանակումից հետո առաջին-երկրորդ օրն ասում է, որ խեղճ ու կրակներից չպետք է քերվի, այսինքն` մինչ դա քերվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս