ՄԻՊ-ը, ԵԽ-ն և ՀՀ ՊՆ-ն Զինված ուժերում մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ ծրագիր կիրականացնեն

ՄԻՊ-ի, Եվրախորհրդարանի և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից աննախադեպ ծրագիր է իրականացվելու` Զինված ուժերում մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այս մասին տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Զինծառայողների հետ կապված առաձին ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն կա»,- ասաց նա:

Ըստ Թաթոյանի` այդ ծրագրում կներգրավվեն նաև հասարակական կազմակերպություններ: Նա նշեց, որ այդ ծրագրի համար 5-6 մլն դրամի անհրաժեշտություն կլինի, բայց եթե ԵԽ հետ իրականացվի, կարող է որոշակի կոմպենսացվել:

Նա նշեց, որ ՄԻՊ-ը զբաղվելու է և արդեն իսկ բավականին աշխատանք է կատարել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարցերով, որոնց առումով շատ մտահոգ են. «Ուզում ենք կանխարգելիչ բնույթի միջոցառումներ իրականացնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930