ՄԻՊ գրասենյակի բյուջեն պակասեցվել է

Հաջորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին նախատեսվում է հատկացնել 251 մլն դրամ` այս տարվա համեմատ 4.3 մլն դրամով պակաս: Այս մասին այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ նրա` այս գումարն, իհարկե, ամբողջությամբ բավարար չէ ՄԻՊ կարիքները հոգալու համար, բայց անհրաժեշտության դեպքում կառավարությունն իր լիազորությունների շրջանակներում կավելացնի հատկացումները. «Կարիքն, ինչպես մնացածի դեպքում, գերազանցում է տրամադրված միջոցները, բայց մենք ունենք որոշակի սահմանափակումներ, որոնցով պետք է առաջ շարժվենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930