Բաժիններ՝

«Վիզաների կենտրոնը «չարաբաստիկ կանտորա» է, պետք է փակել». Նաիրա Զոհրաբյան

Վիզաների կենտրոնը «չարաբաստիկ կանտորա» է, որտեղ վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիներին ենթարկում են «նվաստացման խայտառակ ռիտուալի»` երեխաների հետ օրերով հերթ են կանգնեցնում ու անհեթեթ գումարներ գանձում:
Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա` 2015թ. Հայաստանը վավերացրել է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման համաձայնագիրը, բայց գործընթացն ավելի բարդացել է և նվաստացուցիչ դարձել, գործն ընդունելիս 17 հազար դրամ են գանձում, մասնավորապես` Զոհրաբյանի ընտանիքի անդամներից 30 հազար դրամ են գանձել` Հունաստանի վիզա տրամադրելու համար:

«Այդ կանտորաները պետք է փակել»,- ասաց պատգամավորը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի խոսքով` իրենք էլ են տարբեր բողոքներ ստացել, որոնց հետամուտ են լինելու: Հավելյալ գումարների գանձումը Նազարյանը տարօրինակ համարեց` նշելով, որ գանձվող գումարը չպետք է գերազանցի 30 եվրոն:
«Կփորձենք ստուգել ահազանգը: Վիզաների կենտրոնի նպատակը եղել է մեր քաղաքացիների հոգսը թեթևացնելը, իսկ բողոքները, խնդրում եմ, հասցեական և ստորագրված տրամադրել»,- ասաց Կ.Նազարյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս