«Սերգեյ Մարկովը պատահական մարդ չէ, Կրեմլի միջանցքներում բավականին ակտիվ խլրտացող անձնավորություն է». Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ՀՀ արտգործնախարարությունը չարձագանքեց Սերգեյ Մարկովի հարցազրույցին, որում նա հայտարարել էր, թե ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթը պատրաստ էր, դրանում ԼՂ-ին լայն ինքնավարություն էր տրվում Ադրբեջանի կազմում, բայց վերջին պահին այն չստորագրվեց:

«Ինչո՞ւ չարձագանքեցիք, քանի որ Սերգեյ Մարկովը պատահական մարդ չէ, Կրեմլի միջանցքներում բավականին ակտիվ խլրտացող անձնավորություն է»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Շ. Քոչարյանը պատասխանեց, որ Մարկովը պաշտոնյա չէ, և նրա անհեթեթությանը ՀՀ ԱԳՆ-ն չպետք է արձագանքեր: Ըստ նրա` դա կարող էր անել ցանկացած լրագրող կամ վերլուծաբան:

 

Տեսանյութեր

Լրահոս