Ի՞նչ կստանա Հայաստանը ԵՄ-ից հաջորդ տարի
Հաջորդ տարվա բյուջեի նախագծում առանձնացված ծրագրեր չկան, որոնք ուղղակիորեն ֆինանսական ցուցանիշներ կբացահայտեին` կապված եվրոինտեգրման հետ: Այս մասին այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Նա նշեց, որ հաջորդ տարի Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված է 17.3 մլն եվրո կամ 9.2 մլրդ դրամ դրամաշնորհ, նաև որպես նպատակային օժանդակություն 46 մլն ԱՄՆ դոլար կամ 21.8 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհ, որից` ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 18.4 մլն ԱՄՆ դոլար կամ 8.7 մլրդ դրամ: ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի նաև 4.3 մլրդ դրամ վարկային միջոցներ: