Ո՞ւր է Էդվարդ նալբանդյանը. «Զարմանում ենք, որ պարբերաբար չի գալիս»

«Բյուջեի նախագծի քննարկումների այս գրաֆիկը մեկ ամիս առաջ կար, ինչո՞ւ նախարարը չի կարողացել ծրագրել, որ այստեղ ներկա լիներ: Սա առնվազն վերաբերմունք է»,- այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Զարմանում եմ, որ պարբերաբար բարձրացնում եք այդ հարցը»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Պատգամավորները միահաուռ արձագանքեցին` «թող գա, չբարձրացնենք», իսկ Միքայել Մելքումյանն էլ նկատեց` «զարմանում ենք, որ պարբերաբար չի գալիս»:

Կ.Նազարյանը հայտարարեց, թե ԱԳ նախարարի ամեն մի հանդիպումն ու շփումները թափանցիկ են, մամուլի միջոցով դրանց մասին տեղեկացվում է, իսկ այս պահին Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Գերմանիայում, առաջիկա օրերին կվերադառնա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930