Բաժիններ՝

«Այս տեմպերով առնվազն մի 15 տարի էլ պետք է անտառածածկ տարածք մաքրվի». Արծվիկ Մինասյան

Սևանի մակարդակն այս տարի ավելացել է 25 սմ-ով և հասել 1951 մետր մակարդակի:

Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանի հարցին, թե ի՞նչ վիճակում է Սևանը և անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքները:

Ըստ նրա` անտառածածկ տարածքների մաքրման մոդելը սկզբունքային նշանակություն ունի.

«Մաքրման աշխատանքները շարունակվում են, և մտադիր ենք ավելի ընդլայնել: Այս տեմպերով առնվազն մի 15 տարի էլ պետք է մաքրվի: Մինչդեռ էականորեն էժան է, որ մինչև ջուրը ծածկի՝ մաքրենք նաև փայտանյութի օգտագործման տեսանկյունից»:

Ա. Մինասյանը նշեց, որ Սևանի իշխանի վերջին մոնիտորինգի արդյունքները դեռ չկան, բայց մեկ ամսում կլինի.

«Իշխանի մասով մենք ունենք գնահատական, որ այն շարունակում է գոյատևել` ի հաշիվ արհեստական պայմաններում աճեցրած մանրաձկան: Բայց բեղլուի, կողակի մասով պատկերը շատ վատն է, առանձին առանձնյակների կարող ենք հանդիպել»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս