Թուրքիան PKK-ի դեմ պայքարում ԱՄՆ-ից հետախուզական ինքնաթիռներ է վարձակալել

Թուրքիան ԱՄՆ-ից վարձակալել է Beech Aircraft Corporation ընկերության King Air 350 ինքնաթիռներ: Վերջինս ունակ է ժամանակին տեղեկություններ հաղորդել քուրդ զինյալների տեղաշարժի մասին և վերահսկել նրանց ռադիոհաճախականությունները, որոնցով խոսակցություն են վարում:
Ըստ ИТАР-ТАСС-ի՝ առաջին 5 ինքնաթիռները արդեն իսկ ԱՄՆ-ից բերվել են Թուրքիա: Այդ երկշարժիչանի ինքնաթիռն ի վիճակի է օդ բարձրանալ ավելի քան 7.5 կիլոմետր և շարժվել 550 կմ/ժամ արագությամբ: Առանց վերալիցքավորման՝ թռիչքի տևողությունը կազմում է 7-8 ժամ: Թուրքիան այս հետախուզական ինքնաթիռները վարձակալել է 2 տարով:

Տեսանյութեր

Լրահոս