
Աբովյան փողոցի շինարարությունը կապված է հասարակական զուգարանի կառուցման հետ

Աբովյան փողոցում կառուցվում է ստորգետնյա զուգարան: Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Տարածքի տրամադրման խնդիր չի եղել, քանի որ մասնավորը ցանկություն է հայտնել արդեն գոյություն ունեցող ստորգետնյա զուգարանը ամրացնել ու արդիականացնել:
«Մասնավորի հետ բանակցությունների արդյունքում եկել ենք ընդհանուր հայտարարի, որ տվյալ մասնավոր զուգարանը, դառնա հանրային օգտագործման: Այս պահին լուծվում է դրա արդիականացման հարցը և ընդլայնվում է տարածքը»,- սել է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը: Նա վստահեցրել է, որ բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե Աբովյան փողոցի այդ հատվածում սրճարան է կառուցվում:
Հարցի շուրջ մասնավորի հետ համաձայնության են եկել հաշվի առնելով հասարակության, զբոսաշրջային ընկերությունների պահանջը. «Եվ իսկապես, այդ վայրում անհրաժեշտ է ունենալ հասարակական զուգարան»,- ասաց նա:
Իսկ սանիտարական խնդիրներ չեն առաջանա, քանի որ, ըստ նրա, այդտեղ գործել է զուգարան ու ոչ մի նման խնդիր չի եղել: «Դա շահույթ հետապնդող գործունեություն է և հենց մասնավորը պետք է ապահովի զուգարանի մաքրությանը: Մենք բաց ենք այս հարցում, պատրաստ ենք մասնավոր ընկերություններին հասարակական զուգարան կառուցելու համար տարածքներ տրամադրել»,-ասել է նա: