
Իրանում արգելել են հավով կերակրատեսակների ցուցադրումը հեռուստատեսությամբ

Իրանական հեռուստատեսությանն այսուհետ արգելվում է եթերում ֆիլմերի և հաղորդումների այն հատվածների ցուցադրումը, որտեղ առկա են հավից պատրաստված կերակրատեսակներով տեսարաններ, ինչը կապված է երկրում հավի մսի կտրուկ թանկացմանի հետ, գրում է vz.ru-ն: Այս մասին հայտարարել է Իրանի ոստիկանապետ Իսմայիլ Ահմադի Մոքադամը: «Տարբեր ալիքներով ցուցադրվում են հաղորդումներ և ֆիլմեր, որտեղ հերոսները հավի միս են ուտում, սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք դիտող բազմաթիվ մարդիկ բավարար միջոցներ չունեն այն գնելու համար, ինչի արդյունքում էլ ավելի է սրվում սոցիալական լարվածությունը երկրում»,- ասել է նա:
Իրանում հավի մսի կտրուկ թանկացումը կապված է ՄԱԿ-ի և արևմտյան մի շարք երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների հետ, ինչ հետևանքով երկրում տնտեսական դրությունը գնալով վատթարանում է: