Հայաստանը չի մասնակցի «Միսս աշխարհին»՝ ֆինանսական պատճառներով

«Միսս Հայաստան-2012» մրցույթի հաղթող ճանաչված 20-ամյա Աննա Առաքելյանը չի մասնակցի օգոստոսի 18-ին, Մոնղոլիայի Օրդոս քաղաքում կայանալիք «Միսս Աշխարհ 2012» մրցույթին:

Հայաստանի` «Միսս աշխարհին» չմասնակցելու պատճառը ֆինանսական խնդիրներն են: Բանն այն է, որ  «Միսս Հայաստան» ագգային գործակալությունը տեւական ժամանակ է` բանակացությունների մեջ է եւ փորձում է  հովանավորներ գտնել, սակայն, մեր տեղեկություններով, առայժմ ոչ մեկը պատրաստ չէ ֆինանսավորել:

Աննա Առաքելյանի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 10-20 մլն դրամ, որի մեջ մտնում է անդամավճար, հագուստ եւ այլ ծախսեր: Փաստորեն` այս տարի եւս, ինչպես նախորդ բոլոր տարիներին, Հայաստանին չի հաջողվի մասնակցել «Միսս աշխարհին», այլապես ամենաուշը հուլիսի 24-ին մեր երկիրը ներկայացնող մասնակիցը պետք է լիներ մրցույթի վայրում:

Նշենք, որ «Միսս Աշխարհ 2012» մրցույթը կկայանա օգոստոսի 18-ին, Մոնղոլիայի Օրդոս քաղաքում: «Միսս աշխարհ 2012»-ի պաշտոնական կայքում մասնակից երկրների շարքում Հայաստանը դեռ նշված չէ:

Նախապես հայտարարվել էր, որ «Միսս Հայաստան-2012»-ում  հաղթող ճանաչված անձը ձեռք կբերի իրավունք մասնակցելու «Միսս աշխարհ-2012» մրցույթին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031