
Ադրբեջանական բանակում՝ 49 զոհ

Այս տարի ադրբեջանական բանակում 49 զինծառայող է մահացել, որից 11-ը ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Սրա հետ մեկտեղ օրերս հայտնի են դարձել մի արտառոց դեպքի մանրամասներ: Մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 15-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանի ուղղությամբ կազմակերպված դիվերսիոն գործողությունը կասեցվելուց հետո փախուստի դիմած ադրբեջանցիները մարտադաշտում «մոռացել» էին իրենց վիրավոր ընկերոջը: Օրուջով Էլչին Ռագուֆ Օղլուին, ում ծառայության ժամկետը թեև վերջացել էր, սակայն նա չէր զորացրվել, մնացել էր չեզոք գոտում: Զինվորը մի քանի անգամ բջջայինով զանգել էր հորն ու եղբորը և հայտնել, որ որովայնից վիրավոր է: Այժմ Ադրբեջանի ՊՆ-ից զինվորի ծնողներին հայտնել են, որ նրա որոնումները ներկայումս շարունակվում են: