Բաժիններ՝

Նախատեսում են հեռահաղորդակցման արբանյակ ստեղծել Հայաստանի համար

Ռուսական «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ընկերությունը ստորագրել է հուշագիր,  որով նախատեսում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ պայմանագիր կնքել` հեռահաղորդակցման արբանյակ ստեղծելու համար:

Փաստաթուղթը նախատեսում է  Հայաստանի համար կապի և հեռահաղորդակցման արբանյակը  կյանքի կոչելու մասին  պայմանագիրը կնքելու հնարավորություն:

15 տարվա ժամկետով տիեզերական գեոստացիոնար ապարատը նախատեսվում է իրականացնել  «Էքսպրես-1000H»-ի հիմքի վրա:

Համաձայն այս տեխնիկական պահանջների, արբանյակի օգտակար բեռնվածության աստիճանը կհստակեցվի Հայաստանի ուղեծրահաճախային ռեսուրսների օպտիմալ օգտագործման խնդրի լուծումից հետո:

Հուշագրի ստորագրումը իրականացվել է Մեծ Բրիտանիայի  Farnborough International Airshow-2012 ավիասալոնի ժամանակ: Կողմերը պարտավորվել են պարբերական հանդիպումներ կազմակերպել   նախապայմանագրային աշխատանքերի շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031