Արտահանման ծավալը ճգնաժամից հետո Հայաստանում անկում է ապրել և անցյալ տարի կազմել է 1,3 մլրդ դոլար։
ՄԻՊ-ը օրենսդիրներին կոչ է անում ապահովել հասարակության մասնակցությունն այսպիսի գործընթացներում և այդ մասնակցությունն իրականացնել հրապարակայնության, մատչելիության և թափանցիկության սկզբունքներին համապատասխան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ SeaFox անվանումով սարքերը ուղարկվել են տեղորոշելու և ոչնչացնելու համար ականները, որոնք հնարավոր է տեղադրած լինի Իրանը՝ Որմզդի նեղուց մուտքն արգելափակելու գործողությունների շրջանակներում:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 5.4 մլն դոլար:
«Մարտի 1-ի հանձնաժողովի հետ կապված բոլոր հնարավոր նախադեպերը տեղափոխել ենք նաև այս հանձնաժողովի նախագիծ»:
Նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վ. Օսկանյանը գործով վկա է:
Եվրագավաթների խաղարկություններում “Շիրակը” նորամուտը նշել է ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում` 1995թ. օգոստոսի 8-ին Լեհաստանի “Զագլեբիե” թիմի հետ արտագնա խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:
«Զետա»-«Փյունիկ» հանդիպումը կայանալու է այսօր և սկսվելու է Երևանի ժամանակով 22:00-ին: Առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոնը պարտվել է 0:3 հաշվով:
Պիեր Սարկոզին վերջին մի քանի տարիների ընթացքում համաշխարհային բարձրաշխարհիկ երեկույթների հաճախակի եւ սպասված հյուրն է դարձել:
«Գանձասար»-«Ստրեյմուր» պատասխան հանդիպումը կկայանա այսօր և կսկսվի 19:00-ին:
«Մեզ համար կարևորը սկզբուքներն են, որի հիման վրա կձևավորվի թեկնածուն: Միանշանակ է, որ մեկ քաղաքական ուժը չի կարող փոփոխություններ իրականացնել երկրում և պետք է համախմբվեն:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաշվետվություն է տարածել՝ ներկայացնելով իր ուսումնասիրության արդյունքները 2012 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 20-ը ՀՀ զինված ուժերում գրանցված միջադեպերի և դրանց արդյունքում՝ զոհերի վերաբերյալ:
«Չնայած, ես հասկանում եմ, երբ քաղաքական մտքի տեսանկյունից որևէ նոր բան ասելու չունեն, հարկադրված են նման ստոր քայլերի դիմել»,- ասաց Արտաշես Գեղամյանը:
Օսկանյանը հարցադրումներ էր ներկայացրել Կառավարությանը՝ կապված մամուլում շրջանառվող երկու տեղեկության հետ: Դրանցից առաջինը վերաբերում էր գազի գնի հնարավոր բարձրացմանը, իսկ մյուսը պետական պարտքին:
Նա նշեց, որ ի տարբերություն Թուրքիայի առաջարկած կոմբինացիաների` միջազգային հանրությունն առաջարկում է այլ կոմբինացիա, օրինակ` Արձանագրությունների վավերացում առանց նախապայմանների:
Օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց և կանանց միջև գենդերային հավասարությունն ապահովելու պահանջով:
«Բանակցություններին այլընտրանք չկա և Հայաստանը շարունակելու է ջանքերը` ուղղված կարգավորմանը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Ադրբեջանական պատվիրակությունը նաև նեղացել էր մի արտահայտությունից, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ քաղաքակրթական անհամատեղելիություն կա:
Փաստաթղթում խոսվում է նաեւ Իրանի միջուկային ծրագրի, Սիրիայի իշխանություններին, լիբանանյան «Հըզբոլլահին», պաղեստինյան «Համասին» եւ Իրաքի շիա խմբավորումներին ռազմական օգնության մասին:
«Ծառուկյան» հիմնադրամի անվճար ավտոբուսների նույն երթուղագծում աշխատելու հետեւանքով, ընկերությունը 900 հազար դոլարի վնաս է կրել եւ, ըստ տնօրինության, այդ բարեգործությունը հակամրցակցային է:
Անդրադառնալով շփման գծից դիպուկահարների հեռացմանը` ռուսաստանցի համանախագահ Պոպովն ասել է, որ դա «ցավոտ հարց է, որի մասին երկար խոսվել է, բայց որն առայժմ լուծված չէ»:
Ռուս պաշտոնյան նաեւ հավելել է, որ Ռուսաստանի ՌԾՈՒ առջեւ խնդիր է դրված պաշտպանել ռուսական նավերը Սիրիայում խնդիրներ ծագելու դեպքում:
Նախարարությունում նշեցին, որ ընթացիկ բյուջետային տարվա, ինչպես նաև նախորդ տարիների ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված բոլոր հայտերը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բավարարվել են:
Իր հերոսուհու խոսքով Բոհջալյանը հիշեցնում է, որ չնայած Եղեռնի զոհ դարձավ 1,5 մլն մարդ՝ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ¾-րդը, շատերի համար դա մնում է «կոտորած, որի մասին ոչինչ չգիտեն»:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձել է ընդդիմանալ Բալասանյանի թեկնածությանը և ԲՀԿ-ից այլ թեկնածու առաջադրել, ինչին Սերժ Սարգսյանը դեմ է եղել:
ԵԱՀԿ-ն անհանգտացած է ԼՂ հակամարտության գոտու շփման գծում միջադեպերով, այսօր` հուլիսի 11-ին, Երեւանում, լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Ղարաբաղի օդային ուժերը պատրաստ են դիմադրել ցանկացած սադրանքի:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ սիրիացի փախստականներով լի թուրքական բեռնատարը Հաթայ նահանգ ներթափանցելու ժամանակ սիրիացի զինվորականների կողմից ենթարկվել է գնդակոծության:
Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:
Զրույցի ընթացքում նրանք խոսել են նաեւ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման, հայ եւ ռուս եկեղեցիների ջերմ հարաբերությունների ու արդյունավետ համագործակցության, Ռուսաստանում հայ համայնքի ազգային-հոգեւոր կյանքի կազմակերպման մասին: