Իրանի արտգործնախարարը ԱՄԷ-ում քննարկել է Սիրիայի հարցը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Ճապոնիայում մասնակցել է Աֆղանստանին նվիրված նիստին, որտեղից վերադառնալիս կարճատև այցով մեկնել է ԱՄԷ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը.
«ԱՄԷ-ում Սալեհին հանդիպել է մի շարք պաշտոնատար անձանց հետ և քննարկել է երկկողմանի հարաբերությունների հարցը, առևտրի ոլորտում համագործակցության զարգացումը, ինչպես նաև ԱՄԷ-ում Իրանի քաղաքացիների տնտեսական գործունեությունը: Բացի այդ, կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակը և մասնավորապես սիրիական հարցը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031