Բաժիններ՝

Հայաստանում թողարկվում է առաջին էլեկտրոնային փողը

Այսօր «Իդրամ» ընկերությունը հանրությանը ներկայացրեց Հայաստանում թողարկվող առաջին էլեկտրոնային փողը: Հայկական էլեկտրոնային փողը՝ Իդրամը, համարժեք է 1 դրամին և էլեկտրոնային առևտուր իրականացնելիս քաղաքացիները չեն կորցնում և ոչ մի դրամ: ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ողջունեց էլեկտրոնային փողերի թողարկումը և միաժամանակ նշեց, որ թեև իրավաբանական դաշտը կարգավորված է, սակայն անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումները պետք է շարունակական լինեն:
Ն.Երիցյանը հայտնեց, որ «Իդրամ»-ը «Պրոմեթեյ» բանկի հետ թողարկել է Իդրամ մաստեր քարտեր, որոնք հնարավորություն են տալիս ծախսելու կամ կանխիկացնելու էլ. դրամն ամբողջ աշխարհում:
«Իդրամ» ՍՊԸ տնօրեն Գայանե Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանում առաջին անգամ ներդրվող էլեկտրոնային փողերի համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում իրականացնել գործարքներ յուրաքանչյուր վայրից, ցանկացած ժամանակ՝ օգտագործելով միայն ինտերնետին միացված համակարգիչ կամ հեռախոս:
«Իրականացնելով վճարումներն էլեկտրոնային եղանակով՝ հաճախորդները խնայում են ժամանակ և ավելացնում իրենց «ապրելաժամերը»»,- ասաց Գ.Ստեփանյանը:
Այսուհետ հաճախորդները կարող են հեռախոսով պատվիրել ավիատոմսեր: iPhon և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված «Իդրամ» հավելվածը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվելու «բջջային դրամապանակ» ծառայություններից և հեռախոսով իրականացնելու տարբեր գործարքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս