ՀՀ ԱԳՆ. Օկուպանտն ու ցեղասպանը բարոյական իրավունք չունի խառնվել ԼՂՀ ընտրություններին

Իրենց երկրում հայերի ցեղասպանության իրականացումը ժխտող Թուրքիայի իշխանությունները որեւէ բարոյական իրավունք չունեն դասեր տալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը, այն էլ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի  որոշումների եւ ԵԱՀԿ սկզբունքների կեղծ մեկնաբանությամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների հետ կապված  Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:

«Իր նմանատիպ դասեր տալու այդքան բուռն ցանկությունը Թուրքիան կարող է բավարարել` ինքն իրեն հորդորելով ընտրություններ չկազմակերպել եւ օկուպացիոն զորքերը դուրս բերել  Կիպրոսի հյուսիսային մասից:

Իսկ եթե Թուրքիայի կողմից  Ադրբեջանի շահերով առաջնորդվելը կեղծ չէ, ապա պատեհ առիթ է, որպեսզի  Թուրքիան առաջարկեր Ադրբեջանին՝ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու եւ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետություն կայացնելու դասեր քաղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից»,-ընդգծել է Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։