81 միջազգային դիտորդ և 100 լրագրող կհետևեն ԼՂՀ ընտրություններին
Վաղը՝ հուլիսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք 5-րդ նախագահական ընտրությունների դիտարկմանը կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած դիտորդների մեծաթիվ խմբեր։ Այս մասին հաղորդել են ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Առավոտյան ստացված տվյալներով, արդեն գրանցվել են 81 միջազգային և 21 տեղական դիտորդ: Միջազգային դիտորդները հիմնականում օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ են՝ Չեխիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Ուրուգվայից, Սլովենիայից, Կիպրոսից, Արգենտինայից և այլ երկրներից:
Ընտրություններին կհետևեն շուրջ 100 լրագրողներ, որոնցից 55-ը միջազգային լրագրողներ են:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածուներ մասնակցության հայտ են ներկայացրել երեքը՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը և ԼՂՀ Ագրարային համալսարանի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը: