Բաժիններ՝

Լոնդոնում բացվեցին 30-րդ օլիմպիական խաղերը

Երեկ Լոնդոնում մեկնարկեցին  30-րդ Օլիմպիական խաղերը: Հայ օլիմպիականները, որոնք Հայաստանի պատիվը կփորձեն բարձր պահել համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում, արդեն ժամանել են Լոնդոն:   Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն ազատ ոճի ըմբիշներ Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Հաջիմուրադ Նուրմուհամեդովը (84 կգ ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ), գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը , ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ), լողորդներ Միքայել Քոլոյանը, Անահիտ Բարսեղյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը, բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, թաեքվոնդոիստ Արման Երեմյանը (80 կգ), նիզականետորդներ Մելիք Ջանոյանը, Քրիստինե Հարությունյանը, հեռացատկորդներ Վարդան Փահլևանյանը, Արսեն Սարգսյանը և ծանրամարտիկներ Առաքել Միրզոյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), Արա Խաչատրյանը (85 կգ), Նորայր Վարդանյանը (94 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ, պահեստային)£ Կանանց հավաքականում են՝ Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ), Իզաբելլա Յայլյանը (56 կգ, պահեստային):

Դեռ մինչև օլիմպիադայի պաշտոնական բացումը, նույն օրը ավելի վաղ սկսվել էին որոշ մարզաձևերի մրցումները, մասնավորապես՝ ֆուտբոլի, որտեղ Բրազիլիայի հավաքականը զարմանալիորեն դժվար հաղթանակ տարավ Եգիպտոսի հավաքականի նկատմամբ՝ 3-2 նվազագույն հաշվով, թեև սկզբում հաղթում էր 3-0 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031