
Մարթեն Յորգանցը հանդես կգա հայաստանցի ու սփյուռքահայ երեխաների հետ

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի շրջանակներում հուլիսի 31-ին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա համատեղ համերգ սփյուռքի մանուկների և «Աստղիկներ» մանկական անսամբլի մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի հաղորդագրությունից:
Մանկական երգերի կատարումներով ելույթ կունենան Նարա Նոյանը` Բելգիայից, Իզաբելլա Ավանեսյանը, Անի Թամրազյանը, Իլոնա Դոլուխանյանը, Էլեն Հովեյանը, Էմմա Հարոյանը` Ռուսաստանի Դաշնությունից, Թամարա Բեզլյուդովան` Էստոնիայից:
ժամը 19:00-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի շրջանակներում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա Մարթեն Յորգանցի և «Աստղիկներ» մանկական անսամբլի համատեղ համերգը: