Դասալիք գեներալին Ասադին փոխարինող են պատրաստում

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ընդունել է սիրիացի դասալիք գեներալ Մանաֆ Թլասին, ով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի մանկության ընկերն է եղել:

Պաշտոնական ընթրիքից առաջ Դավութօղլուն և Թլասը կարճատև զրույց են ունեցել լրագրողների հետ: Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Այդ ընթացքում քննարկվել է թուրք-սիրիական սահմանին քրդերին տեղակայելու նախագահ Բաշար ալ Ասադի սցենարը:

Թլասը նաև Դավութօղլուին տեղեկություներ է տվել Սիրիայի քիմիական զենքի մասին:

«Պետք է քանդվի ոչ թե պետությունը, այլ իշխող ռեժիմը»,- ասել է Թլասը:

Նա համարվում է Ասադի հնարավոր տապալումից հետո Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի ամենահավանական թեկնածուներից մեկը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031