Վաղը և կիրակի հնարավոր են անձրևներ
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում այսօր՝ հուլիսի 27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 28-ին հյուսիսային շրջաններում, 29-31-ին շրջանների զգալի մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում` հուլիսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը +35+37, երեկոյան +27+29 աստիճան: 29-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հուլիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալները հետևյալն են՝
• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.9 0C (1966թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.9 0C (1911թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.3 0C