ԵԱՀԿ ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանական կրակոցից վիրավորված գյուղացուն

ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներն, այսօր` հուլիսի 25-ին, հանդիպել են Հայաստանի Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի խաղաղ բնակչին, ով վիրավորվել է ադրբեջանական կողմից արձակված  գնդակից:

ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչի եւ Իրժի Աբերլեի հանդիպումը Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Գոռ Փարսյանի հետ անցել է փակ դռների հետեւում` առանց մամուլի ներկայացուցիչների ներկայության:

Հիշեցնենք, որ Գոռ Փարսյանը վիրավորվել էր ձեռքից, հուլիսի 21-ին` գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս:

Վիրավոր գյուղացու հետ հանդիպմանը նախորդել է սահմանամերձ երեք գյուղերի (Մովսես, Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր) ղեկավարների հետ զրույցը: Այն կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում (հայկական Այգեպար եւ ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրերի ուղղությամբ) ԵԱՀԿ հերթական դիտարկումից անմիջապես հետո:

Երեք հայկական գյուղերի ղեկավարները ներկայացրել են իրավիճակը շփման գծում, նշել Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի ու ճանապարհների ուղղությամբ կրակոցների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031