Բաժիններ՝

Այսօր Լոնդոնում մեկնարկում են 30-րդ օլիմպիական խաղերը

Այսօր Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկում են 30-րդ Օլիմպիական խաղերը:

Խաղերը հյուրընկալելու իրավունք Միացյալ Թագավորության մայրաքաղաքը ձեռք է բերել 2005թ.-ին Սինգապուրում` առաջ անցնելով այնպիսի մրցակիցներից, ինչպիսին են` Մոսկվան, Նյու Յորքը, Մադրիդն ու Փարիզը: Մինչև օգոսոտոսի 12-ը տևող մրցումներին կմասնակցի 205 երկիր ներկայացնող մոտ 15,000 մարզիկ: Հայաստանը կներկայացնի 25 մարզիկ: Կխաղարկվի մեդալների 30 հավաքածու: Մարզական մրցումները կլուսաբանի ավելի քան 28.000 լրագրող, իսկ խաղերին մեծ էկրանների օգնությամբ կհետևեն միլիարդավոր հեռուստադիտողներ:

Միլիոնավոր մարդիկ հավաքվել են Լոնդոնում՝ մասնակցելու 30-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը եւ դրան հաջորդող մարզական միջոցառումներին:

Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ևս կնշի այս գեղեցիկ իրադարձությունը Սիրահարների այգում, այսօր՝ ժամը 23:00-ին: Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար: Մասնակիցները կլսեն հատուկ պատրաստված բրիտանական երաժշտության լավագույն ընտրանին, իսկ ուղիղ ժամը 24:00-ին այգում տեղադրված մեծ էկրանի միջոցով կմիանան Լոնդոն ու կդիտեն Օլիմպիական խաղերի մեկնարկը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս