Բաժիններ՝

Չինաստանի խնդրանքով Լոնդոնում հանվել է Թայվանի դրոշը

Օլիմպիական խաղերի մեկնարկին ընդառաջ Չինաստանի խնդրանքով հանվել է Թայվանի` Լոնդոնի Ռիջենթ-սթրիթում կախած դրոշը, հայտնում է «Ֆրանս պրեսը»:

Հուլիսի 25-ին Թայվանի դրոշը փոխարինվել է Թայվանի Օլիմպիական կոմիտեի դրոշով: Այս հարցի լուծմանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն ու Լոնդոնի օլիմպիական կազմկոմիտեն (LOCOG): Ինչպես հաստատել են ՄԲ ԱԳ նախարարությունից, վերջնական որոշումը կայացրել է Ռիջենթ-սթրիթի ասոցիացիան, որը ներկայացնում է տեղի գործարարների շահերը: LOCOG-ի ներկայացուցիչը նույնպես հայտարարել է, որ վերջնական որոշումն ընդունել է ոչ Օլիմպիական կազմկոմիտեն:

1980-ական թվականներին Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել է թայվանցի մարզիկներին հանդես գալ Չինաստանի անունից` Թայվանի առանձնանալուց հետո: Այդ ժամանակից ի վեր, թայվանցի մարզիկները հանդես են գալիս իրենց կղզու Օլիմպիական կոմիտեի դրոշի ներքո, իսկ Չինաստանն էլ շարունակում է կղզին համարել իր տարածքը:

Մեծ Բրիտանիայում Թայվանի ներկայացուցիչը քննադատել է իր երկրի դրոշը հանելու որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս