Ավտովթար. 1 մեքենայում 4 զոհ

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ՝ հուլիսի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Խնձորուտ թաղամասում բախվել է տներից մեկի պատին:
Պատահարի  հետևանքով վարորդը` 1990 թ. ծնված  Ավետիք Կուրղինյանը և ուղևորը` 1986 թ. ծնված  Կարեն  Ղարագյոզյանը, տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներից 1996 թ. ծնված Արեն  Կուրղինյանը  մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին` շտապօգնության ավտոմեքենայում, իսկ Մայիս  Ղանադյանը`  հիվանդանոցում:
Ավոմեքենայի մյուս ուղևորը` 1991 թ. ծնված  Տիգրան Կուրղինյանը,  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031