![](/banners/BeFunky-design.jpg)
Բելառուսի նախագահին արգելված է ներկա լինել Օլիմպիադային
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/lukashenko.jpg)
Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արգելել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ներկա գտնվել կարևորագույն մարզական փառատոնին: Անգլիական կողմը հրաժարվել է Լուկաշենկոյին հավատարմագրել խաղերի բարձրաստիճան հյուրերի շարքում: Նշենք, որ Լուկաշենկոյին, ինչպես նաև այս երկրի ավելի քան 200 պաշտոնյաների, արգելված է մուտք գործել Եվրամիության անդամ երկրների տարածք: Պատճառը Բելառուսում տիրող բռնատիրական կարգերն են և մարդու իրավունքների ոտնահարումը: