
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. կա 2 զոհ

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին, ժամը 03.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 92-րդ կմ-ին` Լանջիկ գյուղի մոտ, բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը` 1955 թ. ծնված Սարգիս Հովհաննիսյանը և ուղևորներից մեկը՝ 1953 թ. ծնված Սարգիս Հակոբյանը, տեղում մահացել են, իսկ մյուս 3 ուղևորները, «ԳԱԶ-24»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: