Բաժիններ՝

Գերմանիայի խանութները ահռելի վնասներ են կրում մանր գողերից

Գերմանիայում խանութներից մանր գողություն կատարողները, որոնք սովորաբար գողանում են օծանելիք, հագուստ, համակարգչային խաղեր, պարզվում է, որ ըստ վիճակագրության, գերմանական տնտեսությանն ահռելի վնաս են հասցնում: Առևտրի օբյեկտները մեծ ներդրումներ են անում անվտանգության համակարգերը կատարելագործելու համար, սակայն դրանք թանկ հաճույք են, և միշտ չէ, որ արդարացնում են, ու ծախսված գումարները հետ են գալիս:

Անցած տարի Գերմանիայի առևտրի ոլորտը 3.8 միլիարդ եվրո կորցրեց ապրանքների թերի հետվերադարձի պատճառով: Իսկ դրանց մեծ մասը կողոպուտի հետևանք էին: Քյոլնի առևտրի ուսումնասիրման ինստիտուտի (EHI) ուսումնասիրությունների համաձայն` գույքագրման տարբերությունը կազմել է ընդամենը 1 տոկոս:

Հաճախ գողանում են չափերով փոքր, բայց թանկ ապրանքները, որոնք հեշտ է թաքցնել, օրինակ` օծանելիք, կոսմետիկա, մարտկոցներ, DVD սկավառակներ, ջինսեր, կանացի սպիտակեղեն»,- ասում է EHI-ի ներկայացուցիչ Ֆրենկ Հորստը:

Գողերի մեթոդները տարբեր են. Օգտագործում են կրկնակի հատակ ունեցող և հատուկ ծածկույթով պայուսակներ, որպեսզի խաբեն ազդանշանային սարքերին: Իսկ ոմանք էլ փոխում են իրենց հագած հագուստը նորով ու այդպես դուրս են գալիս խանութից: Խանութների գողերի մեջ շատ կան պատահական հանցագործներ, օրինակ` թմրամոլներ, հաղորդում է գերմանական Welt.de կայքը:

Սակայն գողությունների թիվն աստիճանաբար նվազում է: Ոստիկանության տվյալներով` 2011 թվականին նվազումը զգալի չէ` ընդամենը 0.6 տոկոս, սակայն այդ փոքր նվազումն էլ ցույց է տալիս նվազման միտումը, որ արձանագրվում է վերջին տարիներին:  Առևտրական ընկերությունները տարեկան 1.3 միլիարդ եվրո են ներդնում հսկման տեսախցիկների, անվտանգության զանազան սարքերի ձեռքբերման և աշխատակազմի վերապատրաստման գործում, սակայն գողերն էլ, իրենց հերթին, կատարելագործում են գողությունների իրենց մեթոդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս