Ռազմական ոստիկանության պետ է նշանակվել Սամվել Ղուկասյանը

Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում է կայացրել  գնդապետ Սամվել Ղուկասյանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ երկարաձգելով զինվորական ծառայությունը մինչև 2013 թվականի մայիսի 9-ը: Այս մասին տեղեկանում են Նախագահի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ ՌՈ նախկին պետ Արամ Տեր-Սահակյանը պաշտոնանկ էր արվել մարտի 31-ին: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ա. Տեր-Սահակյանի պաշտոնանկության պատճառը Երևանի կայազորի ռազմական ոստիկանությունում սևանցի զինվորին դաժան ծեծի ենթարկելն էր:

Հիշեցնենք, որ, ըստ լուրերի՝ զինվոր Արսեն Գրիգորյանին դաժանաբար ծեծել են, ծեծված վիճակում տարել զորամաս, արձակուրդ ձևակերպել և ուղարկել Սևան: Շրջանառվող լուրերի համաձայն, զինվորին ծեծել էին Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը և քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:

Ավելի ուշ՝ աշխատանքից ազատվել էր նաև ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս