Բաժիններ՝

Պուտինը նավթային բիզնեսը վերցնում է իր ձեռքը. Foreign Policy

Ռուսաստանի նավթային մագնատ Միխայիլ Ֆրիդմանը մտածեց, որ կարող է անպատիժ մնալ` բարկացնելով Պուտինին, սակայն չարաչար սխալվեց»,- ասում է Foreign Policy-ի մեկնաբան Սթիվ Լիվայնը: Հեղինակի կարծիքով` ռուս օլիգարխներից Ֆրիդմանը համեմատաբար երկար կարիերա ունի: Ըստ Forbes-ի` նա  43-րդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում: Բայց հիմա, նավթարդյունաբերության ու ընդհանրապես ռուսական կապիտալիզմի «վերջին բաստիոնը», հեղինակի խոսքերով, հարվածի տակ է ընկել:

«Եթե Ֆրիդմանը հնազանդվի իշխանությունների քմահաճույքին, ապա Ռուսաստանում բիզնես ծրագրեր իրագործելը կդառնա ձանձրալի: Մինչդեռ  Պուտինի տեսակետից դա այնքան էլ մեծ գին չէ` կանխատեսելի դառնալու համար. գրված է հոդվածում: Հեղինակը գրում է. «Ֆրիդմանի խնդիրները սկսվեցին վերջին օրերին: Անցյալ շաբաթ Ֆրիդմանն առաջարկեց այլ կերպ լուծել British Petroleum-ի հետ արդեն քրոնիկ դարձած իր հակամարտությունը. «Եթե ծրագիրն աշխատեր, Ֆրիդմանի ղեկավարած AAR կոնսորցիումը կարող էր ձեռք բերել  բրիտանական նավթային ընկերության ամենամեծ համախումբ մասնաբաժինը»:

Ըստ Ֆրիդմանի մերձավոր աղբյուրների`  նա այդ գործարքում ստացել էր  «Կրեմլի օրհնությունը »:

Սակայն, ըստ երևույթին, Ֆրիդմանն իր հաշվարկներում սխալվեց: Անցած երկուշաբթի «Ռոսնեֆտը» ցանկություն հայտնեց ձեռք բերել TNK-BP-ի բրիտանական բաժնեմասը: Այս ընկերության կեսը պատկանում է AAR-ին: Նման պարագայում գործարար ռուսներին պարզ էր. այն ընկերության համար, ով կապեր ունի Պուտինի հետ, հայտ ներկայացնելն արդեն իսկ նշանակում է` ձեռք բերել բաժնեմասը, – ասում է Լիվայնը և ավելացնում,- Պուտինի կարծիքով` նավթարդյունահանումը պետության մենաշնորհն է: Այն փաստը, որ Ֆրիդմանը բրիտանական ընկերության հետ հավասար փայաբաժին ունի TNK-BP-ում, արդեն իսկ խախտում է կանոնները: Հավանաբար «Ռոսնեֆտը» կկլանի նաև Ֆրիդմանի կոնսորցիումի բաժնեմասը` նրան ընդհանրապես դուրս մղելով ռուսական նավթարդյունաբերության ոլորտից»:

Հոդվածի հեղինակի կարծիքով`   օլիգարխին սպառնում է նույն «պատիժը», ինչ Գուսինսկուն ու Բերեզովսկուն. արտագաղթել Ռուսաստանից, կամ էլ ազատազրկում, ինչպես պատահեց Խոդորկովսկու հետ: Ֆրիդմանի գործընկերներ Բլավատնիկը, Խանը և Վեկսելբերգը սրանից չեն տուժի, սակայն Պուտինն այս քայլով հավանաբար վերջնականապես խաչ կքաշի հետխորհրդային դասական օլիգարխիայի վրա:

«Պուտինին վերջնականապես զզվեցրեց Ֆրիդմանի մարտական կեցվածքը»,- ասել է ռուս բանկիրներից մեկը: Իսկ Պուտինը չի սիրում և չի վստահում իր համար անհուսալի օլիգարխներին ու ցանկանում է նրանց դուրս մղել նավթային բիզնեսից: Ֆրիդմանը BP-ին համարում է թույլ և համեմատաբար հեշտ ձեռք բերվելիք օղակ իր բիզնեսում: Իսկ ներկայիս վիճակը գալիս է դեռ այն ժամանակվանից, երբ Ֆրիդմանը տապալեց Պուտինի անձնական հովանավորությամբ ու «Ռոսնեֆտի» ղեկավար Սեչինի անմիջական մասնակցությամբ, ով, ի դեպ, կրթությամբ լեզվաբան է,  խոշոր գործարքը BP-ի հետ: Ըստ այդ գործարքի՝ «Ռոսնեֆտը» պետք է BP-ի հետ բաժնետոմսերով փոխանակվեր և սկսեր Արկտիկայի նաֆթի պաշարների համատեղ  շահագործումը: Մայիսին TNK-ի և BP-ի հարաբերությունները ծայրաստիճան լարվեցին: Ֆրիդմանը BP-ին առաջարկեց գնել AAR-ի մասնաբաժինը` կանխիկ գումարով և BP-ի սեփական բաժնետոմսերի 10-12 տոկոսի դիմաց: BP-ն խոստացավ բանակցություններ սկսել AAR-ի հետ, սակայն հասկացրեց, որ իրենք ուրիշ  գնորդի են սպասում: Որոշ լուրերի համաձայն` BP-ն բլեֆ էր անում, և ոչ մի ուրիշ գնորդ  չկար, իսկ այլ լուրերի համաձայն` Պուտինը «որոշակի հանգամանքներում» պատրաստ էր BP-ին թույլ տալ ձեռք բերել TNK-BP-ի բաժնետոմսերի ամբողջ 100 տոկոսը: Ինչ կատարվեց հետագայում, հայտնի չէ: Բայց ակնհայտ է որ Ֆրիդմանը սխալ հաշվարկ էր արել, և Կրեմլը հավանություն չտվեց նրա ծրագրին: Պուտինը հավանաբար ցանկանում է նրան ընդհանրապես դուրս թողնել ոլորտից, և առաջիկայում երևի Ֆրիդմանին կստիպեն իր բաժնետոմսերի առնվազն մի մասը զիջել «Ռոսնեֆտին». եզրակացնում է հոդվածագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս