Ընտրությունների անցկացման օրը հայտնի է

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակել է խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը: Դրանք կայանալու են հոկտեմբերի 1-ին: Այս մասին հայտարարել է վրացական պետության ղեկավարի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն:

Վերջինիս խոսքերով՝ Սաակաշվիլին հուսով է, որ Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական օրինակելի ընտրություններ: Մանջգալաձեն հիշեցրել է, որ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ արտասահմանից հրավիրվել են բազմաթիվ դիտորդներ՝ հետևելու նախընտրական քարոզարշավին և ընտրությունների ընթացքին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031