Սիրիացի ընդդիմադիրները Հալեպում գնդակահարում են գերիներին

Սիրիայի Հալեպ քաղաքում ապստամբները հրապարակավ մահապատժի են ենթարկել 4 մարդու, որոնք, ամենայն հավանականությամբ, եղել են կառավարամետ «շաբիհա» խմբավորման անդամներ: Այս մասին հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը: Իրավապաշտպանները դատապարտել են ընդդիմադիրների այդ գործողությունը:
Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որում Կալաշնիկով ինքնաձիգով ապստամբները մարդկանց կանգնեցնում են պատի տակ և նրանց վրա մի քանի գնդակ արձակում:
Զոհերից մեկի անձը ավելի ուշ պարզվել է. նա կառավարամետ խմբավորման առաջնորդն է եղել:
Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը» դատապարտել է ընդդիմադիրների այդ գործողությունը՝ այն համարելով «հանցագործություն»:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ գերիների գնդակահարումը ռազմական հանցագործություն է:
Կառավարական զորքերն արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ կատաղի մարտեր են մղում Հալեպից ապստամբներին դուրս քշելու համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կառավարական ուժերն օգտագործում են ուղղաթիռներ և մարտական ինքնաթիռներ, իսկ ապստամբներն իրենց տրամադրության տակ տանկեր ունեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031