Վրաստանում հայ եկեղեցու դեմ ճնշումներ են եղել. Պետդեպ

Վրաստանում նախորդ տարվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու դեմ ճնշումներ են եղել։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսքի եւ կրոնի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցում։

«Համակարգային հարցերում, ինչպիսին է եկեղեցական վիճելի գույքի վերադարձը, լուրջ առաջընթաց չկա։ Խորհրդային տարիներին բռնագրավված գույքի վերադարձ են պահանջում ոչ միայն վրաց եկեղեցին, այլեւ Հայ Առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիները։ Վերջին երկուսի ներկայացուցիչները պնդում են, որ իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում՝ վախենալով կորցնել Վրաց Ուղղափառ եկեղեցու ազդեցության տակ գտնվող ընտրողներին»,- նշել են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ Հայ Առաքելական եկեղեցու հիմնական մտավախությունը կապված է 6 վիճելի եկեղեցիների հետ, որոնցից 5-ը գտնվում են Թբիլիսիում, իսկ մեկը` Ախալցխայում։

Զեկույցի համաձայն՝ վիճելի եկեղեցիների թիվը Վրաստանում ընդհանուր առմամբ մոտ 30 է։

Տեսանյութեր

Լրահոս